«Մղձավանձների զբոսայգի» («Nightmare Alley») կինոնկարում Լեոնարդո դի Կապրիոյի փոխարեն կնկարահանվի Բրեդլի Կուպերը՝ հայտնում է The Hollywood Reporter-ը։ Հենց նա է խաղալու ռեժիսոր Գիլմերո դել Տորոյի կինոնկարի գլխավոր հերոսի դերում։ Տորոյի այս նոր նախագիծը դառնալու է 1947 թվին նկարահանված կինոնկարի վերաթողարկումը։ Սյուժեն պատմություն է ծաղրածուի մասին, ով տիրապետում է մահացածների հետ հաղորդակցվելու արվեստին։