Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը պարգևատրվել է վենետիկյան կինոփառատոնի «Ոսկե առյուծով»՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Այսկերպ փառատոնն իր վերաբերմունքն է արտահայտել կինոարվեստում ունեցած նրա նշանակալի ներդրմանը։ Մրցանակն անվանի ռեժիսորը կստանա սեպտեմբերին, բուն փառատոնի անցկացման ժամանակ։ Փառատոնի կազմակերպիչներն ասել են, որ մրցանակի շնորհման որոշումը կայացրել են միջոցառման կազմակերպիչները։ Տեղեկացնենք, որ տղամարդու լավագույն դերակատարման համար ավելի վաղ փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է Անտոնի Բանդերասին Ալմոդովարի հեղինակած «Ցավ ու փառք» ֆիլմում խաղալու համար։