Մոսկվայից թռիչք կատարած ու Կրասնոդար ուղղություն վերցրած մարդատար Airbus օդանավը վայրէջքի գնալիս հետնամասով հարվածել է թռիչքուղուն՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Հաղորդվում է, որ նավի հրամանատարն առաջին փորձից հետո տեղեկացրել է վայրէջք կատարելու անհնարինության մասին։ Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։