Բոստվանում փիղը մահվան ելքով ոտնատակ է արել 67-ամյա ֆերմերին՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դեպքն եղել է մայրաքաղաք Գաբորոնից 500կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում։ Փիղը թափառելով մոտեցել է ֆերմերի տնտեսությանը՝ վերջինս սկսել է կրակել կենդանու ուղղությամբ, որով կատաղեցրել է նրան, հարկադրել անցնել հարձակման։ Արդյունքում ֆերմերը ոտնատակ է տրվել ու կնքել մահկանացուն։