Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ասիայում փոխհամագործակցության ու վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության համաժողովի շրջանակներում Դուշանբեում գտնվող Սի Ցզինպինի ռեզիդենցիա է գնացել Վլադիմիր Պուտինը, գործընկերոջը շնորհավորել ծննդյան 66-ամյակի կապացությամբ ու նվիրել ռուսական պաղպաղակ։ Բնականաբար Պուտինին հասցրել են տեղեկացնել, որ չին առաջնորդին դուր է եկել ռուսական պաղպաղակը, նա էլ առիթը բաց չի թողել։