Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ տնտեսությունում ընթանում են առանց կանոնների մարտեր՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Այս հայտարարությունը նա արել է Դուշանբեում ընթացող Ասիայում փոխհամագործակցության ու վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության համաժողովում։ Պուտինի հավաստմամբ միջազգային ասպարեզում առևտրային պատերազմներ են բռնկվում, ու մի շարք երկրներ օգտվելով անկանոն մարտերից՝ աշխատում են վախեցնել իրենց մրցակիցներին։ Նա հավելել է, որ արդարությունը վերականգնելու համար կոլեկտիվ ջանքեր են անհրաժեշտ։