Օմանի նեղուցում տեղի ունեցած միջադեպից առաջ Իրանի զինվորականները փորձել են «երկիր-օդ» կարգի հրթիռով խոցել Միացյալ Նահանգներին նպատկանող դրոնը՝ հաղորդում է CNN-ը՝ սկզբնաղբյուր ունենալով ամերիկյան պետական ծառայողին։ Հրթիռը չի կարողացել խոցել դրոնն ու ընկել է ջուրը։ Նշվում է, որ մինչև MQ-9 դրոնի ուղղությամբ հրթիռ արձակելը, դրոնը ֆիքսել է տանկերներին իրանական նավերի մոտենալը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օմանի նեղուցում հարձակում է եղել նավթ տեղափոխող երկու տանկերի վրա։