AP-ի տեղեկացմամբ Փարիզում վաճառքի կհանի Կարավաջոյի «Յուդիֆը եւ Օլոֆերնի գլուխը» նկարը: Այս գործը, որ պատահաբար հայտնաբերվել էր Տուլուզի տան վերնահարկում, փորձագետները գնահատում են 120-150 միլիոն եվրո։ Սակայն հետաքրքրական է, որ նրանցից ոչ բոլորն են համամիտ այն մտքին, որ այն միանշանակ Կարավաջոյի վրձնին է պատկանում։ Ի դեպ՝ նման վիճակ է նկարչի 1951 թվականից հետո հայտնաբերված գործերի հետ։ Ենթադրվում է, որ այս կտավը արվեստագետը ստեղծել է 1604 թվականին։