Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նախապատրաստում է օրինագիծ, որը հնարավոր կդարձնի բռնագանձել ոչ միայն պաշտոնյաների ունեցվածքը, այլև հաշիվների վրա եղած գումարները՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գործակալության տվյալներով գերատեսչությունն առաջարկում է պետության եկամտի վերածել պաշտոնյանների հաշվին նստած այն գումարները, որոնց ծագումնաբանությունը նրանք չեն կարողանա հաստատել: Օրինագիծը տարածվում է այն անձնաց վրա, ովքեր ի պաշտոնե պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել ունեցած եկամտի մասին: