Անի Խաչատրյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Ուշադրություն, ուշադրություն.
մինչ հպարտներիս գունաբաժանված մասսան սոցցանցերում միմյանց վրա համապատասխան ցեխագնդեր է ճպպըցնում ու հրճվանքից նվաղում, «Դվին» ռեստորանային համալիրում պալատական նազիր-վեզիրացուն նշում է «մենձ ախպոր»՝ Ռուսաստանի օրը...

Իսկ հիմա հարմար նստեք տեղներդ, որ վայր չընկնեք.
օդից չկախված, այլ միանգամայն հավաստի աղբյուրներից իրազեկվում ենք, որ ահա, Հայաստանի համար շատ կարևոր այդ օրը, սիրո և համերաշխության մթնոլորտում միասին ծափել ու տռճիկ են տվել՝
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետների մեծ մասը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ Հերմինե նաղդալյանը,3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկիին Ռիտա Սարգսյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, «ԼՀԿ» նախագահ Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ այլ անձիք։

Հ.Գ. Ուստա Համո, ցեխը չորացավ, ցեխ տա՞մ...»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: