«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջում է արգելել «Չեռնոբիլ» սերիալի ստեղծողների մուտքը Ռուսաստան՝ հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։ Միաժամանակ պահանջվում է սերիալի հեղինակների նկատմամբ քրեական գործ հարուցել հասարական զրպարտանք հոդվածով։ Կուսակցությունում գտնում են, որ սերիալում անհավաստի է ներկայացված երկրի այն ժամանակվա իրականությունը։ Կոմունիստներին զայրացրել են նաև խորհրդային մարդկանց հարբեցողության տեսարանները, մտերիմներին ցինկե դագաղներով թաղելն ու այլ բաներ։