Կառավարության այսօրվա նիստում, որն, ի դեպ, տևել է 20 րոպե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում։ Կարծում եմ՝ արժի այդ ավանդույթը ներդնել և մեր գործընկորեջը ծափահարություններով ճանապարհել»։