ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչև այս տարվա փետրվարի 28-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները հավատարմորեն կատարած Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան: Հիշեցնենք, որ գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր դիմումում Պետրոսյանը նշել էր, որ դիվանագիտական աշխատանքը շարունակելու նպատակ ունի։ Նշենք, որ նրա կինն էլ է դիվանագիտության ոլորտում աշխատում Նյու Յորքում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում է: