Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտները՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Գործակալության տվյալներով իսրայելական զինվորականները թիրախի տակ են առել ՀԱՄԱՍ-ի ստորգետնա ենթակառուցվածքները։ Ինչպես նշվում է, հրթիռն արձակվել է հունիսի 13-ի գիշերը։