Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանի առնչությամբ Վաշինգտոնը պարտավոր է չեղարկել նավթային պատժամիջոցները՝ հաղորդում է Kyodo.-ն։ Այս մասին նա բարձրաձայնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ։ Ռոուհանիի խոսքերով այդ քայլը կբացի Իրանի ու Ամերիկայի միջև երկխոսության ճամփան։ Նա նաև ասել է, որ մոտակա ժամանակներումԱՄՆ-ը չի չեղարկի սանկցիաները։