Իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ «Ինտերի» ղեկակալությունը ստանձնած Անտոնիո Կոնտեն հիշել է, թե ինչպես անցած աշնանն անսպասելի առաջարկ է ստացել «արքայական» ակումբից«Երբեմն լինում են բոլոր առումներով այնպիսի ապշեցուցիչ առաջարկներ, որ դժվար է դառնում հրաժարվելը։ Ես նման առաջարկ ունեցա աշնանը։ Ես սթափ ու հանգիստ կշռեցի բոլոր թեր ու դեմ կողմերն ու հասկացա, որ այդ պահին այդ ակումբն իր այդ վիճակում ինձ համար չէր»։