Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության նիստին հիշեցրել է ամուսնության գրանցման համար դիմումների՝ ՔԿԱԳԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ) ներկայացման վերջնաժամկետի մասին, ինչով ծիծաղեցրել է ներկաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք կքննարկենք օրենսդրության փոփոխությունները, որոնք ավելի լավ հնարավորություններ կընձեռեն մարդկանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում ամուսնության գրանցման ամսաթիվը եւ ժամը ընտրելու համար: Այժմ ամուսնությունը գրանցվում է, ով մոռացել է ներկաներից, դիմումից ուղիղ մեկ ամիս անց կամ վեց ամիս անց, եթե դա արվում է պետական ծառայությունների կայքի միջոցով: Դա միշտ չէ, որ հարմար է ապագա նորապսակների համար»,- ասել է Մեդվեդեւը: ՌԴ վարչապետի հիշեցումը ծիծաղեցրել է ներկաներին:

Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ փոփոխությունները ռուսներին հնարավորություն կընձեռեն փաստաթղթերը ներկայացնել ՔԿԱԳԳ եւ ընտրել հարսանիքի համար հարմար օրը հանդիսությունից մեկ տար առաջ: