Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը Ռուսաստանի հետ համագործակցութայն կոչ է արել՝ հաղորդում է Die Welt-ը: Նրա խոսքերով՝ ռուսական կողմը Գերմանիայի մեծ հարևանն է, նրան անտեսել չի կարելի: «Ըստ իս,դա բացարձակապես դատապարտելի չէ, որ երկրի պրեմիեր մինիստրը, կապ չունի, թե որ քաղաքական ճամբարից, նույնպես մասնակցում է ռուսաստանյան կոնֆերանսներին, հանդիպում է ռուսական նախագահի հետ», -հայտարարել է նա: Նա հավելել է, որ գերմանական կողմը պետք է ձգտի աջակցել ու ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը, քանի որ դա երկրի շահերից է բխում: