Շուշան Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Չեմ կարող ասել ինչու, բայց ներքին ձայնս ասում է, որ ալբանացու հայցը բավարարելու են։ Կոբրան հենց էնպես դատարան չէր գա։ Առանց թիկունքը ապահովելու։ Եվ այսօրվա որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Պատկերացնու՞մ եք։
Նիկոլ տղա, գլխիդ կարկտաբեր ամպեր են կուտակվեւմ։ Քեզ ֆուկ են անելու։ Քեզ հազար անգամ զգուշացնում են, ականջիդ օղ արա։ Էդ տականքի տակուգլուխը մենք տեսել ու ապրել ենք։ Ուշքի արի, միջոցներ ձեռնարկի եւ քո անբան ու վախկոտ թիմը, որը կերակրվել է նախկին իշխանության տաշտից, սոված փորով քեզ չի աջակցի։ Գործի դիր իշխանությունդ, այլապես երկիրը կկործանվի։ Բաքվի Հեղկոմը էլի լցվել է Հայաստան, ինչպես 1920֊ին։ Անկախ Հայաստանը կործանեցին։ Պատմություն կարդա։ Ժողովրդի վրա էլհույս չդնես։
Նա քեզ արդեն պայքարել ու իշխանություն է տվել քեզ, ու այլեւս դուրս չի գա փողոց։ Թռանա չենք։
Հ.Գ.Գորբաչովն էլ խոսելով էնքան տարվեց, գլասնոստ ու պլուռեալիզմ (մինչեւ հիմա էդ բառը չեմ կարող արտասանել) բառերը չարչրկելով, մինչեւ խաբար չեղավ, թե ոնց երկիրը կորցրեց։
Քոնն էլ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն է։
Մի ձանձրացրու»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: