Հունիսի 9-ին կայացած Ղազախստանի նախագահական ընտրություններում ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողությամբ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է Tengrinews-ը. «Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»:

Տոկաևին առաջադրել էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը: