Գոլառատ հանդիպումներով են աչքի ընկել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրի խմբային երկրորդ օրվա դիմակայությունները։ Գերմանիայի ընտրանին ութ անպատասխան գնդակի առավելությամբ է հաղթել Էստոնիայի հավաքականին։ Սլովակները Բաքվում հինգ անգամ են գրավել ազերիների դարպասը ու միայն մեկ անգամ գնդակ բաց թողել։ 4։0 հաշիվը կրկնվել է երկու դիմակայությունում։ Ղազախները սեփական հարկի տակ հաղթել են Սան Մարինոյի ընտրանուն, Ֆրանսիան արտագնայում պարտության է մատնելԱնդորային։ Գոլառատ հանդիպումների շարքից էր և մերոնց մրցակցությունը հույների հետ, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով, 3։2 հաշվով։