Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում հանդես եկող ֆուտբոլի Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Այս անգամ մեր տղաների մրցակիցը Հունաստանի հավաքականն էր։ Արդեն 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը բացեց արտագնա հանդիպման հաշիվը, իսկ 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսը նույնպես առանձնացավ գոլերով։ Սկզբում Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Տիգրան Բարսեղյանն այն նորից հասցրեց երկուսի։ Խաղավարտին հույները ևս մեկ գոլ հեղինակեցին, սակայն այդպես էլ չկարողացան խուսափել պարտությունից՝ 3։2։ Մերոնք 6 միավորով բարձրացան աղյուսակի երրորդ հորիզոնական։ Առաջատարը 12 միավոր ունեցող Իտալիայի ընտրանին է։