Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ֆեյսբուքի՝ Android-ի ու iOS-ի հավելվածները ունեն ֆունկցիա, որ թույլ է տալիս հավաքել գտնվելու վայրի մասին տեղեկությունը։ Այն կոչվում է «Location History» Ֆունկցիան հիմնականում միացված է լինում բոլորի մոտ նախապես։
Դրա միջոցով Ֆեյսբուքը կարող է ստանալ գտնվելու վայրի մասին տեղեկությունը նաև այն ժամանակ, երբ չեք օգտվում հենց Ֆեյսբուքի հավելվածից։

Անջատելու համար պետք է մտնել՝ «Settings»->«Location» ու սեղմել կոճակը, ինչպես ցույց է տրված նկարում. «Настройки и конфиденциальность» -> «Быстрые настойки конфиденциальности» -> «Управление настройками геоданных»: