Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Ոստիկանապետ է նշանակվել Լեւոն Մնացականյանը: Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: