ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Հրազդանի, Աշոցքի, Լոռու, Սպիտակի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: