Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Հետաքրքրական է, որ հնարավոր հրաժարական տալու մասին խոսակցությունը Վիտալի Բալասանյանը մեկ օր առաջ կտրականապես հերքել էր: