«Եվրո-2020»-ի ընտրականի մրցումային երրորդ օրվա շրջանակներում կայացած հանդիպումներից հիշատակենք մի քանիսը: Մեր խումբը ներկայացրածներից հաղթանակ են տոնել նաև Իտալիայի ու Հունաստանի ընտրանիները, ընդ որորում նույն 2:0 հաշվով: Առաջինը պարտության է մատնել ֆիններին, որոնք ամսի 26-ին կլինեն մեր մրցակիցները, երկրորդը արտագնայում հաղթել է Լիխտենշտեյնին: Այլ խմբերից Իսպանիա-Նորվեգիա դիմակայությունում գրանցվել է 2:1 հաշիվը, վրացիները սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ զիջել են շվեյցարացիներին: