Սարաևոյում երեկ կայացած Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան դիմակայությամբ մեր ընտրանին ներգրավվեց «Եվրո-2020»-ի ընտրականի պայքարին: Կոնկրետ այս խաղի առնչությամբ ակնկալիքները մեծ չէին, քանզի մրցակիցն անհամեմատ ուժեղ էր, ինչն էլ համոզչորեն ապացուցեց: Սակայն ամենակարևորը, որ կար մեր թիմում, խաղի կառուցվածք ունենալն էր, և ոչ թե անիմաստ վազվզուքը: Այս առումով կեցցե Արմեն Գյուլբուդաղյանցը: Մնում է հուսալ, որ տղաների խաղամակարդակի բարձրանալու դեպքում մենք էլ կունենանք հաջողություններ: Իսկ այս պարագայում 2:1 հաշվով պարտությունն այնքան էլ ցավալի չէ, քանզի մեզ ցավեցնելուն պատասխանել ենք ցավեցնելով: Երկու գոլ բաց թողնելուց հետո մերոնք խաքղավարտին տասնմեկմետրանոցից գրավել են տանտերերի դարպասը: Գոլի հեղինակն է Հենրիխ Մխիթարյանը: