Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ ռեփեր Քանյե Վեսթի եւ երեխաների հետ: Նրանք Վայոմինգում են: Նշենք, որ Քանյեն Վայոմինգում ձայնագրում է միանգամից մի քանի ալբոմներ: Այստեղ նա գտնվում է Դրեյքի եւ այն բոլոր աստղերի հետ, որոնք աստղային դուետներով են հանդես գալու ալբոմում: Վայոմնինգը ընտրվել է այն պատճառով, որ ավելի խաղաղ վայր է, իսկ Քանյեին լռություն է պետք՝ ստեղծագործելու համար: Սպասվում է, որ նոր ալբումները լույս կտեսնեն արդեն այս տարվա օգոստոսին: Հրապարակված լուսանկարով Քիմը ցանկացել է ընդգծել, որ իրենց ընտանիքը միասին է: