Ֆրանսիացի գիտնականները մտադիր են ուսումնասիրել երիտասարդ մարզիկների շրջանում հանկարծամահության դեպքերի ֆենոմենը՝ տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»: Մասնագետները հաստատում են, որ տարվա ընթացքում երկրում մահանում է 35 տարեկանից ցածր մինչ հազար ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մարզիկ: Ընդ որում մահացածության դեպքերի 40-50 տոկոսի պարագայում մահվան պատճառն անհայտ է մնում: Բուժաշխատողները առանձնապես են սևեռվելու երիտասարդ մարզիկների մահվան վրա, ինչպես նաև հատուկ ուշադրություն են դարձնելու դիահերձման ու փորձագիտության տվյալներին: Այս ծրագիրը հավանության է արժանացել Դատաբժշկական ֆրանսիական ասոցացիայի ու երկրի մի քանի մարզական ֆեդերացիաների կողմից: