Ամերիկացի երգչուհի ու դերասան Բարբարա Սթրեյզանդը արձագանքել է փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ կապված սկանդալին, ում նորից մեղադրել են մանկապղծության համար՝ հաղորդում է Daily News-ը: Ինչպես նշվում է, նա հավատացել է այն պատմություններին, որոնց մասին խոսվել է «Լքելով Նևերլենդը» կինոնկարում, սակայն դերասանուհին նշել է, որ եղածի համար մեղքն ավելի շատ Ուեինդ Ռոբսոնին ու Ջեյմս Սեյֆչակի ծնողներինն է: Նա նաև ավելացրել է, որ Ջեքսոնի մեղադրողներին եղածն առանձնապես ինչ-որ «չսպանեց», և նրանք որոշակի էյֆորիայի զգացում են ունեցել երաժշտի կողքին լինելուց: Նա նաև նշել է, որ երգչի սեքսուալ պահանջմունքները եղել են նրա սեքսուալ պահանջմունքները, որոնք կամ նրա մանկությունից են գալիս, կամ նրա բնույթից: