Ռուսաստանի անվտանգության դաշնայի ծառայության սահմանային ծառայությունը տեղեկացրել է Ռուսաստանի տարածքից անչափահաս երեխաների դուրս բերման անհամաձայնության վերաբերյալ հունիսի 12-ից ներդրվող նոր կարգի մասին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է, որ նման հայտերին առնչվող դիմումների քննարկմամբ զբաղվելու են ծնողներից կամ երեխայի խնամարկուներից մեկի, կամ երեխայի բնակության վայրի ՆԳՆ տարածքային մարմինները։ Անվտանգության դաշնայի ծառայության հայտարարությունում ասված է․ «Սրա հետ կապված՝ 2019 թ․ հունիսի 12-ից սահմանային մարմինները քննության չեն առնում Ռուսաստանի Դաշնությունից անչափահաս երեխայի դուրս բերման մասին քաղաքացիների անհամաձայնության դիմումները»։ Ւնչպես հստակեցվում է, արտասահմանում բնակվող երեխաների դուրս բերման անհամաձայնության մասին դիմումները ընդունվում են դեսպանատների կողմից։