Գոլառատ հանդիպումների ամբողջ շարք է արձանագրվել երեկ կայացած ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրի խմբային հանդիպումներում։ Հիշատակենք դրանցից մի քանիսը։ 0։5 հաշվով է ավարտվել Լատվիա-Սլովենիա դիմակայությունը։Արտագնայում դանիացիներից ջախջախիչ պարտություն են կրել վրացիները՝ 5։1։ 4։0 հաշվով լեհերը հաղթել են իսրայելցիներին, ռումինացիները (արտագնայում)՝ մալթացիներին։ 4։1 հաշիվն է գրանցվել Սերբիա-Լիտվա, Հյուսիսային Մակեդոնիա-Ավստրիա մրցակցություններում։ Առաջինում հաղթել են տանտերերը, երկրորդում՝ հյուրերը։ Հինգ գոլ է խփվել Բուլղարիա-Կոսովո դիմակայությունում, 3։2 հաշվով հաղթել են կոսովցիները։