ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Շվեդիայի ընտրանուն ու վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Մրցակցի դարպասի բոլոր գրավումներն եղել են երկրորդ խաղակեսում։ 64-րդ րոպեին 11-մետրանոցի իրացումով հանդիպման հաշիվը բացել է Սերխիո Ռամոսը, վերջին տասը րոպեում հաջողությունն ամրապնդել են Ալվարո Մորատան ու Միկել Օյարզաբալը։ Չորս խաղից հետո բացարձակ արդյունքով իսպանացիները գլխավորում են խմբայինը։ Շվեդներն ունեն 7 միավոր։