Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: 

Հիշեցնենք, որ 2014թ.- 2016թ. սեպտեմբերի 27-ը Գաբրիել Ղազարյանը ղեկավարել է նույն նախարարությունը, իսկ  2016թ. դեկտեմբերի 28-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: