Կայացել են «Եվրո-2020»-ի ընտրականի մրցումային երկրորդ արվա մի շարք հանդիպումներ: Ներկայացնենք մի քանիսը: A խմբում Անգլիայի ընտրանին սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել գոլ խփեց Չեխիայի հավաքականին, հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռահիմ Ստերլինգը: H խմբում ֆրանսիացիները Քիշնևում 4։1 հաշվով հաղթել են Մոլդովայի ընտրանուն։ Աշխարհի գործող չեմպիոնի կազմում մեկական գոլով առանձնացել են Անտուան Գրիզմանը, Ռաֆայել Վարանը, Օլիվիե Ժիրուն և Կիլիան Մբապեն։ Անակնկալ է մատուցել Եվրոպայի գործող չեմպիոնը: Պորտուգալիայի ընտրանին B խմբում գոլազուրկ հանդիպում է անցկացրել ուկրաինացիների հետ։ 2:0 հաշվով են ավարտվել Ալբանիա-Թուրքիա, Անդորրա-Իսլանդիա դիմակայությունները, երկուսում էլ հաղթող կողմն են եղել հյուրերը, իսկ ահա սեփական հարկի տակ Լյուքսեմբուրգի ընտրանին պարտության է մատնել Լիտվայի հավաքականին՝ 2։1:

Հիշեցնենք, որ այսօր Բոսնիա և Հերցեգովինայում մեր ընտրանին մրցելու է այդ երկրի ընտրանու հետ: