Ավարտվեց ազգերի լիգայի առաջին խաղարկությունը։ Եզրափակչում մրցեցին Պորտուգալիայի ու Հոլանդիայի ընտրանիները: Հանդիպման միակ գոլը խփվել է 60-րդ րոպեին, աչքի է ընկել Գոնսալու Գուեդեշը «Վալենսիայի» եզրայինը գնդակը ստացել է Բերնանդու Սիլվայից ու ուղարկել Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասի ձախ անկյունը: Այս հաղթանակով Պորտուգալիայի ընտրանին դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջին չեմպիոնը: Հոլանդիայի հավաքականը երկրորդն է: Երրորդ տեղը զբաղեցրեց Անգլիայի հավաքականը, որը 11-մետրանոցներով պարտության է մատնել Շվեյցարիայի ընտրանուն: Հավելենք, որ հաղթանակն Ազգերի լիգայում Պորտուգալիայի ընտրանուն ապահովեց տեղ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում: