Հունիսի 9-ին ավարտվեց ConIFA-ի՝ չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը, որին մասնակցում էին Արցախի, Արևմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը: Առաջնության գլխավոր խաղում Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում մրցել են Արևմտյան Հայաստանի ու Հարավային Օսիայի հավաքականները: Հաջողությունն ուղեկցել է օսերին, ովքեր էլ հաղթել են նվազագույն առավելությամբ ու տիրացել առաջնության ոսկուն։ Արցախի ընտրանին ցույց է տվել հինգերորդ արդյունքը։