Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել երկրի վարչապետի պոստում։ Ինչպես հայտնի է, նա գլխավորել է իր իսկ հիմնած «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ցուցակը։ Պորոշենկոն ասել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է գլխավորել կառավարությունը, սակայն չի կոնկրետացել՝ ընտրություններից հետո լինելո՞ւ է պատգամավոր, թե մանդատը վայր է դնելու։ Նա միայն ընդգծել է, որ կրելու է պատասխանատվություն կուսակցության ու ֆրակցիայի գործունեության համար։