Երեկ երեկոյան հայտնի են դարձել Արամ Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել ութ երկրի 13 մասնակից: Եզրափակիչ հասնելու համար կպայքարեն Այակա Մասեդան (Ճապոնիա), Սյոնգ Հյոն Լիմը (Հարավային Կորեա), Գեն Լին (Չինաստան), Արմեն Սարգսյանը (ԱՄՆ/Հայաստան), Աննա Գրոտը (Ռուսաստան), Ալեքսանդրա Ակիշինան (Ռուսաստան), Ճան Ճենյանը (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարայանը (Հայաստան), Մյաո Գաոն (Չինաստան), Գայանե Ասլանյանը (Հայաստան), Չուն Վանը (Չինաստան), Պում Պրոմաչարտը (Թայլանդ)։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տեղեկացմամբ՝ նշված մասնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենան մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։