Նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն մտադիր չէ լքել Ուկրաինան՝ տեղեկացնում է «РИА «Новости»-ն՝ մեջբերելով «Իշխանության իրավունք» ծրագրում նրա հայտարարությունը. «Ես երբեք չեմ փախել իմ սեփական երկրից ու րբեք չեմ փախչի»: Տիմոշենկոն հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ երեք օր առաջ նրան հայտնել են նախապատրաստվող ձերբակալության մասին, ու «կանաչ միջանցք» են տվել այլ երկիր գնալու համար, սակայն ինքը հրաժարվել է հեռանալ երկրից: