Երեկվանից մեկնարկեց «Եվրո-2020»-ի ընտրականը, ինչը նշանակում է, որ ներքին առաջնություններում հանդիպումներն առկախվում են, ու որ այս շաբաթ ականատեսն ենք լինելու ազգայի հավաքականների խաղերի: Կայացած հանդիպումներից հիշատակենք մի քանիսը: I խմբում Բելգիայի հավաքականը միանգամայն օրինաչափորեն առավելության է հասել Ռուսաստանի նկատմամբ՝ 3:1, C խմբում Հոլանդիայի ընտրանին դաշտում չի «նկատել» բելառուսցիների ներկայությունը՝ 4:0, ատագնայում լեհերը նվազագույն հաշվով պարտության են մատնել ավստրացիներին, խորվաթները կամային հաղթանակ են տոնել ազերիների նկատմամբ՝ 2:1:

Հիշեցնենք, որ վաղը Բոսնիա և Հերցեգովինայում մեր ընտրանին ուժերով կչափվի այդ երկրի ընտրանու հետ: