Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին, մոմ վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան: Այնուհետև նա խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին և ասելիքնն ավարտել հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»: