Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆն ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի դեսպանների թվում: Դեսպանների թվում են 12 երկրի 34 ֆուտբոլիստ, գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Բացի Ջորկաեֆից, Եվրո-2020-ի դեսպաններ են դարձել նաև ռուս Անդրեյ Արշավինը, հույն Անտոնիոս Նիկոպոլիդիսն ու Անգելոս Խարիստեասը, պորտուգալացիներ Ռիկարդո Կարվալյոն, Նունու Գոմեշը, Լուիշ Ֆիգուն, Վիկտոր Բայան, Մանիշեն և Դեկուն, իտալացիներ Ջանլուկա Զամբրոտան և Ալեսանդրո դել Պիերոն, ֆրանսիացիներ Դավիդ Տրեզեգեն, Ռոբեր Պիրեսը, Մարսել Դեսային, Տիերի Անրին, Քրիստիան Կարամբեն, հոլանդացիներ Կլարենս Զեեդորֆը, Պատրիկ Կլյուվերտը և Ռուդ Գուլիտը, գերմանացիներ Լոտար Մաթեուսը և Յուրգեն Կլինսմանը, շվեդ Հենրիկ Լարսոնը, դանիացիներ Պետեր Շմեյխելն ու Բրայան Լաուդրուպը, իսպանացիներ Չավին, Խաբի Ալոնսոն, Կառլոս Պույոլը և Գայիսկա Մենդիետան, անգլիացիներ Ալան Շիրերը, Մայքլ Օոուենը և Սթիվ Մակմանամանը, չեխ Վլադիմիր Շմիցերն ու Կարել Պոբորսկին:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչ հատվածը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 քաղաքներում: