Շաքիրային ու Պիկեին թալանել են։ Կոլումբացի երգչուհու  ու կատալոնական Բարսելոնայի պաշտպանի տունը կողոպտել են՝ հանցագործները գողացել են  թանկարժեք իրեր, ժամացույցներ ու զարդեր:

Նշում են, որ ոչ Պիկեն, ոչ Շաքիրան տանը չեն եղել, քանի որ ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ է գտնվում, որը շատ շուտով մեկնելու է Ռուսաստան՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, իսկ Շաքիրան հյուրախաղերով շրջում է Գերմանիայում։

Պիկեի ծնողները հաղորդում են տվել ոստիկանություն, որը հետաքննություն է սկսել։