Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը: