Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ղեկին վերադառնալու Զինեդին Զիդանի քայլին, ով «արքայականը» լքեց 2018-ի ամռանը: Դրանից հետո ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը գլխավորել են Խուլեն Լոպետեգին ու Սանտյագո Սոլարին, սակայն թիմը անբավարար արդյունքներ է գրանցել, ինչն էլ հանդիսացել է այդ մասնագետների հետ պայմանագրերի խզման:

«Զիդանն ու «Ռեալը» իդեալական զույգ են: Նրանք արված են իրար համար: Դրա համար էլ նրանց մոտ ամեն ինչ նորից կստացվի: Զիդանը վերադարձել է՝ իմանալով ինչ է անում: Ոչ մեկը չի կարող նրան համարել այս տարվա արդյունքների համար պատասխանատու: Մինչև սեզոնի ավարտը թիմ վերադառնալը լավ գաղափար էր, նա թանկարժեք ժամանակ ունի վերլուծելու ու նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար», -Անչելոտիի խոսքերն է մեջբերել AS-ը: