Ազգերի լիգայի երկրորդ կիսաեզրափակչում մրցեցին Հոլանդիայի ու Անգլիայի ընտրանիները։ Հաշիվը բացել են անգլիացիները, 11-մետրանոցն անվրեպ իրացրել է Ռեշֆորդը։ Երկրորդ խաղակեսում հոլանդացիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։ Դեպայի հրաշալի փոխանցումն արդյունավետ է իրացրել դե Լիգտը։ Լրացուցիչ ժամանակում հոլանդացիները վերջնականապես են կոտրել անգլիացիների դիմադրությունը՝ հեղինակելով երկու գոլ։

Եզրափակչում Հոլանդիայի ընտրանին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ, որը նախօրեին նույն 3։1 հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիայի ընտրանուն։ Հիշեցնենք, որ պորտուգալացիների երեք գոլի հեղինակն էլ նույն մարդն էր՝ Քրիշտիանու Ռոնալդուն։


Ставьте ответственно. Gambling Therapy. 18+