Երգչուհի Մադոննան բողոքել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնից՝ տեղեկացնում է The Hollywood Reporter-ը։ Նրա պատմելով՝ Վայնշտեյն անցել է սահմանն ու համատեղ աշխատանքի ժամանակ նրա հետ փորձել է սիրախաղի մեջ մտնել։ Երգչուհին հավելել է, որ Վայնշտեյն այդկերպ է վարվել շատ կանանց հետ, սակայն քանի որ եղել է հաջողակ ու ազդեցիկ, դերասանուհիները հարկադրված են եղել նրա վարքագծի հետ համակերպվել։ Նա նաև նշել է, որ շատ է ուրախացել, երբ 2017-ի հոկտեմբերին մի քանի կին հանդես են եկել նրան դատապարտող սեքսուալ մեղադրանքով «Երբ այդ ամենը տեղի ունեցավ, ես ասացի՝ վերջապես եղավ այդ բանը»։