Ինտենսիվորեն համալրվող, իրականում փաստացի վերակազմավորվող Մադրիդի «Ռեալը» աչք ունի տնկած «Տոտենհեմը» ներկայացնող, Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի վրա, որին անգլիական ակումբը պատրաստ է զիջել, սակայն 113 միլիոն եվրոյի դիմաց։ The Times-ի տվյալներով՝ այս մրցաշրջանի ընթացքում մադրիդյան ակումբը լոնդոնցիներին հրաժարվել է ֆուտբոլիստի համար վճարել այն ժամանակ պահանջվող 150 միլիոն եվրոն։ «Արքայականը» կհարմարվի՞» գումարի այս չափին, դժվար է հստակ պատասխանել, մանավանդ որ մեկ տարի անց ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ ու ամեն ինչ անհամեմատ դյուրին կլինի վճռել։